Բաժիններ՝

«Եթե չեն մասնակցում կամ դեմ են քվեարկում, իրենք կրկին պատասխանատվություն են կրում». Բաբկեն Թունյանը՝ ԲՀԿ-ին

«Կուզեն՝ կմասնակցեն, կուզեն՝ չեն մասնակցի, մենք մեր աշխատանքը անելու ենք և աշխատելու ենք ոչ միայն պատգամավորների հետ, այլև աշխատելու ենք շահագրգիռ բոլոր կողմերի ու մասնագետների հետ: Մեզ համար այս պահին ցանկալի կլիներ, որ իրենք էլ ներգրավվեին, բայց դա մեր աշխատանքին որևէ կերպ չի խոչընդոտում»,- այսօր Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ մեկնաբանելով ցեմենտի հարցով ստեղծվող աշխատանքային խումբը ԲՀԿ-ականների բոյկոտելու հարցը:

Ըստ նրա՝ խմբի աշխատանքին մասնակցելու հրավեր ուղարկվելու է նաև «Արարատցեմենտի» կառավարիչ Սեդրակ Առուստամյանին, իրենց որոշելիքը կլինի՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ:

ԲՀԿ-ականների հայտարարություններին, որ ցանկացած որոշման համար պատասխանատուն «Իմ քայլն» է լինելու, Բ.Թունյանը պատասխանեց. «Դա շանտաժ չի, դասագրքային ճշմարտություն է, եթե որոշում ենք ընդունում, պատասխանատվություն ենք կրում: Եթե չեն մասնակցում կամ դեմ են քվեարկում, իրենք կրկին պատասխանատվություն են կրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս