Նոր Նորքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. միլիոնավոր գումարներ են յուրացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ վերջերս մեղադրանք է առաջադրվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին:

«Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից եւ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ստացել, որ թաղապետարանի փաստաթղթերում կեղծ տվյալներ են մտցրել, գումարներ դուրս գրել եւ յուրացրել:

Մասնավորապես, միլիոնավոր դրամներ դուրս են գրվել տարբեր տոնական օրերին միջոցառումներ իրականացնելու նպատակով, սակայն այդպես էլ միջոցառում չի անցկացվել, կամ էլ այնքան գումար չի ծախսվել, որքան ներկայացված է եղել փաստաթղթերում: Այժմ Ուլիխանյանը կալանավորված չէ. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930