Բաժիններ՝

Արոնյանը Grenke Chess Classic-ում նորից ոչ-ոքի ավարտեց պարտիան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Գերմանիայի մրցաշարում:

Grenke Chess Classic մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանն ոչ-ոքի խաղաց: Այս անգամ հայ շախմատիստը մրցում էր Իսպանիայից Պոնս Վալյեխոյի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին:

Արոնյանը շարունակում է մնալ 6-րդ տեղում և ունի 1,5 միավոր:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են՝ Մագնուս Կարլսենը և Պյոտոր Սվիդլերը: Նրանք ունեն 2,5 միավոր:

Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի հակառակորդը առաջատար Սվիդլերն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930