«Եթե այդ ամենը ճիշտ լինի, կվնասի հեղափոխությանը». Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին

«Այսօր մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը: Ու ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևէ բանի հետ կապված սխալ չի գործել, որևիցե խնդիր չի լինի, և գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին:

Ըստ նրա՝ եթե այդ ամենը ճիշտ լինի, կվնասի հեղափոխությանը.

«Վնաս կտա, ինձ համար անձամբ շատ ցավալի կլինի, բայց միևնույն ժամանակ՝ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև դա իմ համար տհաճ թեմա է, կարելի է ասել՝ ցավալի է»:

Սիմոնյանը չհամաձայնեց, որ պառակտում կա դաշինքում, և «սանասարյանական» ու «վանեցյանական» թևեր կան.

Կարդացեք նաև

«Որտե՞ղ պառակտում կա: Նախ՝ սկսենք նրանից, որ վանեցյանականներ չեն կարող լինել, Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, և ինքը քաղաքական միավոր չէ, և չեն կարող վանեցյանականներ լինել: Կա պետություն և կա օրենսգիրք»:

Սիմոնյանը իմաստ չի տեսնում «որևէ մեկի գլխին բան սարքելու»:

Նա նշեց, որ ո՛չ ընտրություն կա, ո՛չ ինչ-որ ինտրիգ կա այդ ամենի մեջ.

«Ով՝ ում վրա ինչի համար և ինչ պետք է կազմակերպի շինծու: Դրա իմաստն ուղղակի չկա»: Սիմոնյանի կարծիքով՝ իմաստ կլիներ, եթե ինչ-որ մեկն ուզենար նրա պաշտոնը զբաղեցնել, կամ ընտրություններ լինեին, իսկ այս դեպքում կա բողոք և գործ, որի հետ կապված քննությունը լինելու է բաց.

«Աստված տա, նենց ստացվի, որ սխալված լինեն և պարոն Սանասարյանի հետ կապված որևէ խնդիր չլինի»:

«ՀՀ-ում գործ չեն սարքում»,- կրկնեց Սիմոնյանը՝ նկատելով, որ մեկնաբանությունները, թե գործը «շինծու» է, ապագայի համար է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930