«Դավիթ Սանասարյանի իրավունքն է՝ պնդել, որ գործը շինծու է». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց մեկնաբանել Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործն ու նրան առաջադրված մեղադրանքը:

«Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը կբարձրանա»,- ասաց նա:

Նա հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանն իր ընկերն է, բայց նոր Հայաստանում որևէ մեկի ընկերը կամ խնամի-ծանոթ-բարեկամ լինելը չի կարող ազդել քննության ընթացքի և որոշման վճռի վրա:

Ա. Միրզոյանի կարծիքով՝ իրավապահ համակարգի որևէ օղակում տեսականորեն որևէ պաշտոնյա կարող է անել որևէ բան, որ չի համապատասխանում օրենքին, սակայն դրա համար կան ընթացակարգեր. «Դավիթ Սանասարյանի իրավունքն է՝ պնդել, որ գործը շինծու է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930