Արդշինբանկ. նոր հեռախոսահամար՝ նախատեսված դրամական փոխանցումներ ստանալու համար

Կարևորելով հեռահար բանկային սպասարկումը՝ Արդշինբանկը գործարկել է նոր հեռախոսահամար, որի միջոցով միջազգային համակարգերով իրականացված դրամական փոխանցումները հնարավոր է ստանալ արդեն անվճար հեռախոսազանգի միջոցով՝ առանց Բանկ այցելելու:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես զանգահարել 080002222 հեռախոսահամարին և անցնելով նույնականացում՝ պատվիրել MONEYGRAM, UNISTREAM, INTEL EXPRESS, SIGUE, MONEYTUN, RIA և Բանկի հետ համագործակցող այլ համակարգերով իրականացված դրամական փոխանցումները «տեղափոխել» Արդշինբանկում գործող իրենց հաշվեհամարին: Ընդ որում, արտարժույթի փոխարկման դեպքում կիրառվում են արտոնյալ սակագներ:

Հեռախոսահամարը գործում է 24/7, գումարի փոխանցումը հաշվեհամարին կատարվում է անմիջապես, բացառությամբ գործառնական օրվա ժամերից դուրս իրականացված հեռախոսազանգերի, որոնք կատարվում են հաջորդ բանկային օրը: Արդշինբանկի հետ համագործակցող միջազգային դրամական փոխանցումների համակարգերին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով:

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

 

Տեսանյութեր

Լրահոս