Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել նրա աշխատավայր թափանցած օձերի պատճառով
Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան չի կարողացել իր աշխատատեղն զբաղեցնել շենքում գտնվող օձերի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Աշխատակիցները երկու սեւ օձ են նկատել Լիբերիայի արտաքին գործերի նախարարության շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում է նաեւ Վեայի աշխատանքային կաբինետը: Շենքում մշակում է անցկացվում «բոլոր սողացողների» դեմ, նշել է նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Սմիթ Թոբին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, շենքի մշակում արդեն կատարվել էր ապրիլի սկզբին: Լիբերիայի նախագահի դիվանատանը խոստացել են պարզել, թե ինչպես են օձերը կարողացել հայտնվել շենքում:
Սպասվում է, որ Վեան, որն անցյալում հայտնի ֆուտբոլիստ էր, իր կաբինետում վերստին կկարողանա աշխատել ապրիլի 22-ից:
Լիբերիայում մեծ քանակությամբ օձեր են վխտում, որոնցից շատերը՝ թունավոր են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: