Ցեմենտի շուկայում վերաբաշխումներ են. Ծառուկյանը փորձում է օգտվել իրավիճակից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. Ասում են, թե չնայած ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն առանձնապես հակված չեն խոսելու «Արարատ-ցեմենտում» եւ ընդհանրապես ցեմենտի շուկայում սկսված նոր վերաբաշխումների մասին, չեն ուզում քաղաքական ատաղձ տալ այդ ամենին. պնդում կա, որ կլինկերի վրա տուրք չի դրվում, որպեսզի գործարանը չդիմանա մրցակցությանը, փակվի, նոր խաղացող մտնի դաշտ (տրվում են երեք հայտնի անուններ):

Ընդ որում, Ծառուկյանը եւս փորձում է օգտվել այս իրավիճակից. գործարանն առաձնապես մեծ շահույթ չի ապահովում, բացի այդ, օբյեկտիվորեն կրճատվող աշխատատեղերը շատ լավ առիթ են իր քաղաքական կշիռը բարձրացնելու, բողոքներն իշխանությունների դեմ ուղղելու, մայիսին սպասվող ներքաղաքական զարգացումներն իր շուրջ կենտրոնացնելու:

Ասում են նաեւ` վերադասավորվող ընդդիմադիր դաշտը, Ռուսաստանի թեթեւ հպումով, սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ. գործընթացի սկիզբը մայիսն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930