Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները իրենց հարցերն ուղղեցին հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
Պորտուգալիայի Մադեյրա կղզու կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել տուրիստական ավտոբուսի վթարից մեծ թվով մարդկանց զոհվելուց հետո։
27-ամյա Նորայր Ղուշչյանը որոնվում է որպես անհետ կորած:
Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր տիպի «մարտավարական կառավարվող զենքի» փորձարկման մասին, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է իր հատուկ ներկայացուցչին, որը կզբաղվի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմամբ, փոխգործակցություն կիրականացնի գործի դրված բոլոր նախարարությունների, հատկապես մշակույթի նախարարության հետ:
«Պետական ապարատը պետք է մաքրել անգրագետ, կրթության, գիտության, կարդալու, գրքի, օրենքի հետ կապ չունեցող մարդկանցից: Եթե երկրի վարչապետը ցուցում է տալիս ընդամենը դրոշը պատին թեքած մարդուն (ընդ որում, որ դա իր պարտականությունը չի) աշխատանքից ազատելու, այդ ֆոնին շատ իրավաչափ է, որ ես էլ հորդորեմ, որ օրենքներից հեռու մարդկանց Ազգային ժողով և կառավարման համակարգ մտցնելը արգելելու համար»:
Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել:
Ապրիլի 18-ին, ժամը 06:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասում՝ հանրակացարանների մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 23:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի նրբանցքի թիվ 2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է վճարել 10.000 եվրո փոխհատուցում Թուրքիայի սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալփարսլան Ալթանին ապօրինի բանտարկելու համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը որոշել է օրենսդրական ճանապարհով պայքարել քաղաքը աղտոտող ընկերությունների դեմ:
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ևս կասկածյալի կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։
Ճեմարանը ներկայացնող տաղավարում ավագ և միջին դպրոցների սաների հետ կողք կողքի սիրելի կրթօջախը ներկայացնելու պատիվը ստանձնել էին նաև կրտսեր ճեմարանականները, ովքեր պատմում էին, ցույց էին տալիս ու կիսվում էին ճեմարանականի հետաքրքիր ու յուրօրինակ առօրյայով, ճեմարանում սովորելու առավելություններով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ նիստում քննարկվելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի եւ Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարեւոր» հարցեր:
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռեւս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հարեւան Վրաստանում, հայտարարեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, եւ հնարավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն:
Փաթեթը մշակվել է դեռեւս «Ելք» դաշինքի ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմնակից է եղել ընդդիմության դերի բարձրացմանը, սակայն հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, եւ իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում եւ գրեթե չեն հերիքում»:
«Ժամանակ» թերթը գրում է. « Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր 23-ամյա Մուշեղ Ղեւոնդյանը, որը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր: Իսկ երկու այլ երիտասարդներ, որոնք եւս վնասվածքներ են ստացել, տեղափոխվել էին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:
Կյանքի 92-րդ տարում մահացել է ամերիկացի գրող, բանաստեղծ եւ դրամատուրգ Ուորեն Ադլերը:
Apple ընկերությունը եւ պրոցեսորների մատակարար Qualcomm-ը համաձայնության են եկել Քուփերթինոյի ընկերության կողմից արտոնագրերի հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական քննությունը դադարեցնելու շուրջը:
Հոլիվուդյան երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը «Ոճի կուռք» տիտղոսը կստանա Ամերիկայի մոդելագործների խորհրդի մրցանակաբաշխությանը (CFDA Awards):
Ռուս հաղորդավարուհի և մոդել Վիկտորիա Բոնյան կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի և Իրինա Շեյքի հարաբերությունների մասին կարծիքով, որոնք ավարտվել են 2015 թվականին:
Ռուսաստանի պատմության մեջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի դերը դրական է համարում երկրի քաղաքացիների 70 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ է համապատասխան հետազոտությունների ողջ ժամանակաշրջանում:
Օրվա բաղադրատոմսը. հավի ռուլետ՝ սնկով և գետնանուշով: