
Տարվա ամենաոճային կին է ընտրվել Ջենիֆեր Լոպեսը

Հոլիվուդյան երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը «Ոճի կուռք» տիտղոսը կստանա Ամերիկայի մոդելագործների խորհրդի մրցանակաբաշխությանը (CFDA Awards): Այդ մասին հայտնել է Vogue-ը:
Պարգեւատրման արարողությունը կկայանա ապրիլի հունիսի 3-ին Նյու Յորքի Բրուքլինյան թանգարանում: «Հագուստի օգնությամբ Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր ինքնավստահությունն ու ուժը: Ամեն անգամ դիզայներները եւ երկրպագուները անհամբերությամբ են սպասում նրա նորաձեւությունների հայտնվելուն»,-ընտրությունը մեկնաբանել Է CFDA-ի հիմնադիր մոդելագործ Դիանա ֆոն Ֆրյուսթենբերգը:
Դերասանուհու նկատմամբ իր հիացմունքն է հայտնել նաեւ կազմակերպության գլխավոր տնօրեն Սթիվեն Քոլբը: «Ջենիֆեր Լոպեսի ոճը համարձակ է, ազատ եւ միշտ հիշվող: Դիզայներները, այդ թվում՝ CFDA-ի անդամները, շատ են սիրում նրա համար ինչպես բեմական, այնպես էլ ամենօրյա հագուստներ ընտրելը»,-նշել է նա:
2018 թվականի դեկտեմբերին Footwear News հրատարակությունն ընտրել էր 2018 թվականի ամենաոճային տասը հայտնիներին: Առաջատարների եռյակում, զիջելով երգչուհի Լեդի Գագային եւ արքայազն Հարրիի կնոջը՝ Մեգան Մարքլին, հայտնվել էր Ջենիֆեր Լոպեսը: