
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է հնարավոր ամեն կերպ օգնել Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Մեծ Բրիտանիան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Ֆրանսիային Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Նախագահ Մակրոնը խոստացել է վերստին կառուցել տաճարը, և ես հայտարարում է, որ Բրիտանիան կաջակցի հնարավոր ամեն ձևով»,- հայտարարել է Մեյը:
Նա բարձր է գնահատել տաճարը կրակից փրկած ֆրանսիացի հրշեջների հերոսությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան կկարողանա վերականգնել տաճարը: «Ինչ վերաբերում է տաճարի վերականգնմանը, ապա ֆրանսիացի վարպետները աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալներն են համարվում: Մենք պատրաստ ենք առաջարկել մեր փորձառությունն ու փորձագիտական հնարավորությունները, որոնք կօգնեն տաճարի վերականգնման գործում»,- ասել է Մեյը: