
«Խնդիրն այն է, որ Ռոնալդուին փոխարինել հնարավոր չէ». Զիդան

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին, ով ամռանը տեղափոխվեց «Յուվենթուս»:
– Արդյո՞ք թիմը Ռոնալդուի նման առաջնորդի և բացարձակ չեմպիոնի կարիք ունի:
– Խնդիրն այն է, որ Ռոնալդուին փոխարինել հնարավոր չէ: Նա հեռացավ, և, իհարկե, մենք կարող ենք ստորագրել նոր ֆուտբոլիսների: Բայց մենք համոզված ենք, որ այն ֆուտբոլիստները, ովքեր գալու են, չեն կարող անել այն, ինչ արել է Ռոնալդուն:
Սա կյանք է: Առաջ նա մեր կազմում անում էր հրաշալի բաներ, իսկ մենք հիանում էինք:
Ես հոգնել եմ նույն բանն ասելուց: Մենք ոչինչ չենք հաղթի, բայց մենք կփորձենք ավարտել մրցաշրջանը ավելի բարձր տեղում, քան «Ատլետիկոն»: Սա նպատակ է:
Մենք գիտենք, որ ոչինչ չենք հաղթի այս մրցաշրջանում: Դժվար է խաղալ առանց որևէ բանի»,- ասել է Զիդանը:
Սիրարփի Աղաբաբյան