Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ միայնակ նկարահանվել է Vogue նորաձևության հանդեսի շապիկի համար

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթն առաջին անգամ միայնակ նկարահանվել է Vogue նորաձեւության հանդեսի շապիկի համար: Այդ իրադարձությանը նա հաղորդակից է դարձրել իր Instagram-օգտահաշվի բաժանորդներին։ 39-ամյա հեռուստաաստղը հայտնվել է հրատարակության ամերիկյան տարբերակի մայիսյան համարի առաջին էջում: Լուսանկարում նա կեցվածք է ընդունել բեժագույն ֆոնին՝ թաց մազերով, գործված շագանակագույն տոպով եւ խոշոր մետաղյա օղակներից մանյակով:

Հրապարակման նկարագրության մեջ Քարդաշյանը հայտարարել է, որ այդ նկարահանման մասին երազել է վաղ մանկությունից, թեեւ շրջապատի մարդիկ պնդում էին, որ իր երազանքին վիճակված չէ իրականանալ: Նա նաեւ պատմել է, թե ինչպես է մանկության տարիներին մանրակրկիտ ուսումնասիրել մորը պատկանող Vogue-ի էջերը, եւ շնորհակալություն է հայտնել գլխավոր խմբագրին՝ Աննա Վինտուրին, ու նկարահանման խմբին:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, իր ուժերին հավաիտալու եւ աջակցելու համար: Մայիսյան թողարկման համար նրա տված հարցազրույցում հեռուստաաստղը դատողություններ է անում Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների, ընտանեկան կյանքի եւ մայրության շուրջ:

Բացի շապիկի վրա լուսանկարից, հանդեսում կհայտնվեն Քարդաշյանի եւս մի քանի լուսանկարներ՝ վառ գույնի զգեստներով եւ երեխաների հետ:

Դրանից առաջ Քարդաշյանը Vogue-ի համար նկարահանվել է 2014 թվականին ապագա ամուսնու հետ: Այդ պահին զույգը դեռ նոր էր պատրաստվում ամուսնանալ եւ լուսանկարվել է հարսանեկան հագուստներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս