Բաժիններ՝

Ներդրումների սպասելիս. խոստանում են 83 ներդրումային ծրագրեր՝ մոտ 3.3 մլրդ դոլար ընդհանուր արժեքով

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայումս ներդրողների հետ քննարկում է թվով 83 ներդրումային ծրագրեր՝ մոտ 3.3 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նրա՝ վարչապետի հանձնարարությամբ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ ծրագրի հեղինակներն իրենց նախաձեռնությամբ կառավարությունից այս կամ այն կերպ աջակցություն են խնդրում, դրանք հաշվառվում են, հավաքվում մեկ ամբողջական ցուցակի մեջ:

«Վարչապետի աշխատակազմին պարբերաբար զեկուցում ենք, որպեսզի հնարավոր լինի նաև հետագայում հետևել յուրաքանչյուր ծրագրի ընթացքով տեղի ունեցող զարգացումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են և պահանջում են լուծումներ: Տարբեր բնագավառներում են՝ էներգետիկա, քաղաքաշինություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մոտ 800 մլն դոլար ընդհանուր արժեքով ծրագրերի ուղղությամբ քայլեր արդեն արված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս