Հակոբ Արշակյանի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին: Անշարժ եւ շարժական գույք հայտարարագրված չէ:

Հ. Արշակյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 30 000 000 ՀՀ դրամ: Արդեն 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 25 000 000 ՀՀ դրամ:

Հ. Արշակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 6 265 082 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 3 աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 300 000 ՀՀ դրամ, 300 000 ՀՀ դրամ եւ 4 665 082 ՀՀ դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930