
Մեքենան ընկել է Սպիտակի ոլորաններին հարակից ձորակը

Ապրիլի 7-ին՝ ժամը 10:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով հայտնվել ձորակում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 19-րդ կմ-ի մոտակա ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել «Lada 21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1972 թ.):