Իշխանաձորում մեկնարկել է ծխախոտագործության համալիր ծրագիրը. համայնքի ղեկավար

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում մեկնարկել է ծխախոտագործության համալիր ծրագիրը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իշխանաձորի համայնքի ղեկավար Արսեն Թեյլունցը՝ նշելով, որ ներկայումս 1 հա-ի վրա կառուցվում է ծխախոտի չորանոցը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում նախատեսված է մշակել շուրջ 35 հա ծխախոտի ցանքատարածություն: Համայնքի հողը պարարտ է, առկա է ոռոգման ջուրը, և տարածքը բավարարում է ծխախոտագործության պայմաններին:

«Մեր ենթաշրջանի համար այս տարի կապահովենք շուրջ 100 նոր աշխատատեղ, իսկ առաջիկա տարիներին, կարծում ենք, որ այն կավելանա»,- ասել է համայնքի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930