Բաժիններ՝

Փաստաբանը դիմում է պատգամավոր ընկերներին

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչական վճռաբեկ – e-draft.am շրջանառվում է Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որով Վճռաբեկ դատարանում պետք է ստեղծվի՝ վարչական պալատ։ Ինքնին նպատակը լավն է։ Բայց ուսումնասիրելով այդ նախագիծը և հասնելով սուբյեկտներին, կրկին հանրապետական ժամանակներն եմ հիշում, երբ օրենքը գրվում էր մեկի կամ մի քանիսի համար։

Այս առումով իմ պատգամավոր ընկերների ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ ոչ սպառիչ հարցերի վրա․

1) ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ներկա նախագահը պաշտոնավարելու է որպես Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ,

2) Իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ անցյալում գործող տնտեսական դատարանը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու էր քննել հանրային իրավահարաբերություններից բխող գործեր։

Եթե այդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 11-րդ, 12-րդ կետրում նշված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ վեճեր, ապա 1-8 և 10-րդ կետում նշված է բացառապես մասնավոր իրավունքի վեճեր։ Էլ ավելին նույն հոդվածի 3-րդ մասով էլ այդ դատարանը քննել է նաև սնանկության գործեր և այլն։

Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա նույն սկզբունքը պետք է կիրառեին նաև սնանկության դատարան ստեղծելիս, քանի որ տնտեսական դատարանը այդպիսի գործեր էլ է քննել։

Ինչո՞ւ եմ այս ֆորմատով այսքան մանրամասն գրում, քանի որ․

1) իմ պատգամավոր ընկերներից շատերը հնարավոր է, որ մանրամասն տեղյակ չեն ոլորտից և նրանց հեշտ է տնտեսական դատարանի լոզունգի տակ համոզել, որ այդ դատարանի դատավորները պետք է լինեն այդ պալատում,

2) ակնկալում եմ առավել խորությամբ հարցի ուսումնասիրություն, ըստ որի կբացառվի սուբյեկտիվ մոտեցումն այս ոլորտում։

Մասնավորապես այդ պալատի դատավորները ԿԸՆՏՐՎԵՆ ԲԱՑ ԹԱՓԱՆՑԻԿ մրցույթով, այլ ոչ թե ոմն մեկի կամ մի քանիսի քմահաճույքով՝ բարձրացված օրենքի մակարդակի։

Խնդրում եմ նաև նկատի ունենալ դատական համակարգում առկա վերջին զարգացումները, ըստ որի անաչառ մասնագետները մինչ օրս չեն կարողանում հասկանալ թե ի՞նչ սկզբունքով ընտրվեցին սնանկության դատարանի դատավորները»։

https://www.facebook.com/gevorg.gyozalyan.3/posts/429695231173513

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս