Բաժիններ՝

Ամերիկյան տարրական դպրոցում միաժամանակ հղիացել է յոթ ուսուցչուհի

Oak Street Elementary School ամերիկյան տարրական դպրոցում, որը գտնվում է Կանզասի նահանգի Գոդդարդ քաղաքում, հղիացել է միանգամից յոթ ուսուցչուհի: Այդ մասին հայտնել է KHQ լրատվական պորտալը: Դպրոցի տնօրեն Էշլի Միլլերի խոսքով՝ կարճ ժամանակում հղիության մասին հայտնել են 15 ուսուցչուհիներից 7-ը: Կինը պնդում է, որ նման բան առաջին անգամ է տեսնում ողջ պրակտիկայի ընթացքում:

Միլլերին հաջողվել է դեկրետ գնացող բոլոր աշխատակիցներին փոխարինողներ գտնել: Նա կատակել է, թե, հնարավոր է, արժե դպրոցի շենքին կից մանկապարտեզ կառուցել: Երկու ուսուցչուհիներ մարտի վերջին ծննդաբերել են ընդամենը մեկ օրվա տարբերությամբ: Մնացածները տարբեր ժամկետներում ծննդատուն կգնան մինչեւ հոկտեմբերը ներառյալ:

«Սա արդեն չափազանց ծիծաղելի է: Ինձ թվում էր, որ մենք շատ ենք, երբ արդեն երեքն էինք: Այնուհետեւ մենք դարձանք չորս հոգի, իսկ հետո էլ՝ հինգ, եւ ահա մենք յոթն ենք, եւ սա արդեն կատակերգություն է»,- խոստովանել է մանկավարժ Թարա Ջոնսոնը: Կանայք կատակով ծաղրում են միմյանց, բայց, ընդհանուր առմամբ ուրախ են ստեղծված իրադրության համար, քանի որ կարող են միմյանց աջակցել եւ նորություններ փոխանակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս