
Ֆրանսիայում 1,3 մլն եվրոյով վաճառել են Ռուբենսի կորած համարվող էսքիզը

Ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի էսքիզը, որը կորած էր համարվում մի քանի հարյուրամյակի ընթացքում, 1,3 միլիոն եվրոյով վաճառվել էՖրանսիայում կայացած աճուրդում: Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը:
33 x 45 սանտիմետր չափով ճեպանկարը՝ սուրբ Մարգարիտի պատկերով, որն սպանում է վիշապին, Ռուբենսն ստեղծել է 1620 թվականին: Լիլում աճուրդի հանված ստեղծագործությունը հայտնաբերվել է վերջերս՝ որպես թողնված ժառանգության մաս, հայտնել է Mercier աճուրդային տունը:
Լոտի մեկնարկային արժեքը կազմել է 200 հազար եվրո: Աշխույժ սակարկության արդյունքում էսքիզը ձեռք է բերել մի գնորդ Բելգիայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: