Բաժիններ՝

ՀՀ դեսպանությունը Նուր-Սուլթանում կազմակերպել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է մշակութային միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որը «ProBooks» ընթերցանության ակումբի ու ՂՀ մայրաքաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Բազմաժանր միջոցառման ընթացքում «ProBooks» ընթերցանության ակումբի անդամները, ինչպես նաև որոշ հյուրեր, հանդիսատեսին Հովհաննես Թումանյանի կենսագրության հետ մեկտեղ ներկայացրին թատերական համարներ, մուլտֆիլմեր, երաժշտական կատարումներ հայ բանաստեղծի հեքիաթների և պատմվածքների հիման վրա՝ ընթերցելով որոշ հատվածներ հայկական պոեզիայի՝ ՀՀ դեսպանության և Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսության ջանքերով լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրից՝ ղազախերեն թարգմանությամբ: Ելույթ ունեցավ հայկական կիրակնօրյա դպրոցի պարային խումբը: Մշակութային երեկոյի ընթացքում անցկացված վիկտորինայի հաղթողներին, ինչպես նաև ներկա բոլոր երեխաներին ՀՀ դեսպանությունը նվիրեց հայ հեղինակի հեքիաթները՝ ռուսերեն թարգմանությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս