Բաժիններ՝

HBO-ն հրապարակել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի թրեյլերը

HBO հեռուստացանցը ցուցադրել է «Չեռնոբիլ» մինի-սերնիալի թրեյլերը: Հինգ դրվագից բաղկացած նախագիծը նվիրված է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած վթարին: Սերիալում գլխավոր հերոսի՝ Կուրչատովի անվան ինստիտուտի փոխտնօրենի, վթարի հետեւանքների լիկվիդատորի դերը կատարել է դերասան Ջարեդ Հարիսը։

Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենքը, որը նաեւ աշխատել է «Բոլոր դժվարին ժամանակներում» եւ «Քայլող մեռյալները» նախագծերի վրա:

«Չեռնոբիլ»-ի առաջին սերիան ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում կցուցադրվի մայիսի վեցին: 1986 թվականի ապրիլի քսանվեցին Չեռնոբիլի ատոմակայանում պայթեց չորրորդ էներգաբլոկը:

Ուկրաինայում ճառագայթումային աղտոտվածության ընդհանուր մակերեսը կազմել Է 50 հազար քառակուսի կիլոմետր 12 մարզերում, Բելառուսում՝ շուրջ 46,5 հազար քառակուսի կիլոմետր (ընդհանուր տարածքի 23 տոկոսը): Նաեւ տուժել է Ռուսաստանի 19 տարածաշրջան՝ գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով եւ 2,6 միլիոն բնակչությամբ: Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը խոշորագույն աղետն է ատոմային էներգետիկայի պատմության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս