
S7-ի սեփականատերը վթարի է ենթարկվել Գերմանիայում. որոշ ԶԼՄ-ներ հերքում են

Ռուսական S7 ավիաընկերության հիմնադիր և սեփականատեր Վլադիսլավ Ֆիլյովը ինքնաթիռով վթարի է ենթարկվել Գերմանիայում:
S7-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ինքնաթիռում եղել է Ֆիլյովի կինը՝ ընկերության համասեփականատեր Նատալիա Ֆիլյովան: Նա մահացել է: Ըստ «Коммерсант»-ի տվյալների՝ Վլադիսլավ Ֆիլյովը գտնվում էր Մոսկվայում:
«Интерфакс»-ի աղբյուրը հայտնում է, որ «Глобус» ավիաընկերությանը պատկանող (մտնում է S7-ի կազմի մեջ) բիզնես ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ֆրանկֆուրտից մեկնելիս: Ինքնաթիռում գտնվող երեք մարդիկ մահացել են: Եղե՞լ է արդյոք ինքնաթիռում Ֆիլյովը, գործակալությունը չի նշում:
«Коммерсант»-ը և The Bell-ը հաղորդում են, որ ինքնաթիռում եղել է հենց Նատալիա Ֆիլյովան: «Ъ»-ն գրում է, որ ինքնաթիռում եղել է հրահանգիչը, РИА Новости-ն՝ նրա հայրը: