Ի՞նչ կարդալ ապրիլին. 12 գրքային նորույթ բոլորի համար

Սթիվեն Քինգի նոր վեպը, «Ուվեի Երկրորդ Կյանքի» հեղինակի նոր պատմվածքներից և կոմիքս՝ Էդվարդ Մունկի մասին:

Գեղարվեստական գրականություն

«Чужак»/ «Օտարականը», Սթիվեն Քինգ

Ֆլինթ Սիթի փոքրիկ հանգիստ քաղաքում դաժան հանցագործություն է տեղի ունեցել՝ սպանվել է 11-ամյա մի տղա: Բոլոր վկաները մատնանշում են բեյսբոլի երիտասարդական թիմի մարզիչ, անգլերենի ուսուցիչ և օրինակելի ընտանիքի անդամ Թերի Մեյթլենդին:

Բայց կասկածյալն ալիբի ունի. այդ ժամանակ նա այլ քաղաքում էր: Ոստիկանության աշխատակիցը և մասնավոր քննիչը ստիպված կլինեն պարզել, թե դա կեղծ ալիբի է, թե քաղաքում գերբնական երևույթներ են տեղի ունենում:

Սթիվեն Քինգը շարունակում է իրար հաջորդող նոր աշխատանքներ նեկայացնել: Այս վեպը անսովոր կերպով համատեղում է տարբեր ժանրեր, որոնց հեղինակը նախկինում աշխատել է: Այսպիսով, աշխատանքի առաջին կեսը ավելի շատ նման է դետեկտիվի՝ «Պարոն Մերսեդեսին», բայց այնուհետև հղումներ են տրվում նաև այլ գրքերի:

«Джейн, анлимитед»/ «Ջեյն, անսահմանափակ», Քրիստինա Քաշոր

Երիտասարդ Ջեյնի կյանքում քիչ են ուրախ իրադարձությունները: Նա դուրս է մնացել քոլեջից, իսկ նրա մորաքույրը, որ փոխարինում էր հերոսուհու մորը, անհետացել է Անտարկտիկայի արշավախմբում: Սակայն, շուտով Ջեյնը հանդիպում է հարուստ Կիրան Թրեշին, որը հրավիրում է նրան գարնանային փառատոնը անցկացնել խորհրդավոր ընտանեկան տեղում: Մի ժամանակ հենց այս վայրի մասին էր պատմել նրան իր մորաքույրը: Աղջիկը համաձայնում է, և այս ուղևորությունը դառնում է նոր գլուխ նրա կյանքում:

Քրիստինա Քաշորը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում «Շնորհալին» վեպը թողարկելուց հետո: Այն միանգամից դարձավ բեսթսելեր: Նոր գրքում հեղինակը չի փոխում իր սովորական ոճը, որը միավորում է հուզիչ և զգացմունքային պատմությունը՝ young adult ոգով, առեղծվածային տարրերով և թեթև երևակայությամբ:

«Испытание славой»/ «Փորձություն՝ փառքով», Ջեն Քալոնիտա

«Հեքիաթային ուղղիչ դպրոց» («Сказочная исправительная школа») շարքը շարունակվում է: Ալվա կախարդուհու նկատմամբ հաղթանակից հետո, առաջին գրքի գլխավոր հերոսուհին` երիտասարդ Ջիլին, փոքրիկ գողից վերածվեց ողջ Չարոլանդիայի արքայության սիրելիի: Բայց ոճրագործը մտադիր է վերադառնալ և արդեն հետևում է Հեքիաթային ուղղիչ դպրոցի աշակերտներին:

Ջեն Քալոնիտաի թեթև հեքիաթները արդեն դարձել են The New York Times-ի բեսթսելերները: Նրա գրքերը, որոնք գրված են շատ պարզ և հաճելի լեզվով, թույլ են տալիս փախչել ամենօրյա խնդիրներից և սուզվել առեղծվածային աշխարհի, հեքիաթների և հերոսների արկածներում:

«Восемь гор»/ «Ութ լեռ», Պաոլո Կոնետի

Փակ Պիետրոն ապրում է մեծ քաղաքում: Մայրը աշխատում է Միլանի ծայրամասում բժշկական խորհրդատվության կենտրոնում, իսկ նրա հայրը քիմիկոս է և շատ պատասխանատու անձ: Պիետրոյի ծնողները մեկ ընդհանուր կիրք ունեն` լեռները, որտեղ նրանք հանդիպել և սիրահարվել են միմյանց: Բայց նրանց կյանքում տեղի ունեցավ ողբերգություն:

Դեբյուտային վեպում Պաոլո Կոնետին մի փոքր այլ կերպ է նարկայացնում Իտալիան: Շատ գրողներ այս երկիրը ցույց են տալիս քաղաքի քմահաճույքով և փոքր փողոցներով: Իսկ «Ութ լեռները» գրքում հեղինակը հերոսների հետ միասին գնում է Ալպեր և պատմում է մեծանալու, ինքդ քեզ ու իսկական ընկերների ճանաչման պատմությունը: Գիրքը արդեն դարձել է բեսթսելեր բազմաթիվ երկրներում և ստացել է բազմաթիվ գրական պարգևներ: Կոնետին գիրքը համարում է ինչ-որ տեղ ինքնակենսագրություն:

«У нас все дома»/ «Մենք բոլորս տանն ենք», Օրելի Վալոն

Ծեր մարդատյաց Ֆերդինանդը տեղափոխվեց նոր տուն, որտեղ տարեց բամբասկոտ կանայք անմիջապես նրան տվեցին «խառը անցյալով մեկը» մականունը: Նա մտադիր չէ շփվել իր հարևանների հետ, բայց շուտով տասնմեկ տարեկան աղջիկը բառացիորեն ներխուժում է նրա տուն: Եվ նա է, որ օգնում է ծեր և անհագ Ֆերդինանդին՝ դուրս գալ փակուղուց:

Մինչև այս գիրքը հրապարակելը, Վալոն այն հրապարակեց համացանցում, քանի որ վստահ չէր գրքի հաջողությանը: Սակայն այն շատ արագ տարածվեց:

«Սիրո կենսագրություն»/ «Биография любви», Ցրույա Շալև

Գրքի գլխավոր հերոսուհին միշտ երազել է պարզ բաների մասին՝ պաշտպանել թեզը, ունենալ երեխա, բնակարան գնել և սիրելի ամուսնու հետ ճաշել: Նա ոչ մի բանի մասին չէի մտածում, բացի լավ կարիերայից և ընտանեկան բարեկեցությունից: Սակայն, նրա հոր ընկերոջ հետ հանդիպումը խաթարեց բոլոր ծրագրերը: Կիրք բռնկվեց: Ճիշտ է, տղամարդուն պետք էր միայն ֆիզիկական մտերմությունը, բայց աղջիկը լրջորեն սիրահարվեց:

Այս վեպը գրվել է ավելի քան 15 տարի առաջ: Այն վաղուց արդեն ունի համաշխարհային հեղինակություն: 2007 թվականին ֆիլմի հիման վրա նկարահանվել է ֆիլմ: Այս տարի գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն:

«Երգիր, նույնիսկ եթե չգիտես խոսքերը»/ «Пой, даже если не знаешь слов», Բիանկա Մարաիս

Տասը տարեկան Ռոբինը մեծանում է Յոհանեսբուրգում՝ սպիտակամորթների բարգավաճ ընտանիքում, իսկ սևամորթ միայնակ մայր Բյութին փորձում է մեծացնել երեք երեխաներին: Թվում է, թե նրանց կյանքը չպետք է հատվի: Սակայն, դպրոցականների բողոքն ընդդեմ ապարտհեյդի դեմ (մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ռասայական սեգրեգացիայի, խտրականության և ճնշման քաղաքականություն)` փոխում է երկու հերոսների կյանքը: Ռոբինն ու Բյութին հայտնվում են նույն տանը և նրանց ճակատագիրը սերտորեն կապվում է:

Գրքի ամեն գլուխը պատմվում է հերոսուհիներից մեկի դեմքից, իսկ սյուժեն ընգրկում է անսպասելի շրջադարձներ:

«Я слежу за тобой»/ «Ես հետևում եմ քեզ», Թերեսա Դրիսկոլ

Մի օր, երբ Էլլա Լոնգլֆիլդը գնում էր գնացքով, երկու երիտասարդներ ընկերակցեցին երկու աղջիկների և սկսեցին ֆլիրտ անել նրաց հհետ: Եվ հետո Էլլան լսեց, որ այդ երիտասարդները հենց այդ օրը դուրս են եկել բանտից: Հերոսուհին չհամարձակվեց ասել այդ աղջիկներին իր լսածը, իսկ հաջորդ օրը թերթում կարդաց, որ նրանցից մեկը անհետացել է առանց հետքի: Մեկ տարի անց այդ աղջիկը այդպես էլ չհայտնվեց, իսկ Էլլան սկսեց սպառնալիքներով նամակներ ստանալ :

Հեղինակը պատմում է, որ գրքի իրադարձությունները վերցրել է իրական կյանքից: Նա իրոք տեսել է երկու երիտասարդի, ովքեր նոր էին դուրս եկել բանտից և ում ձեռքում կային տարօրինակ սև պարկեր: Պարզ չէ՝ արդյո՞ք այս գրքի դեպքերը իրական են, թե ոչ, բայց գիրքը ստացվել է շատ դինամիկ և կարծես փրկվածի իրական պատմություն լինի:

«Три новеллы»/ «Երեք նովել», Ֆրեդերիկ Բուքմեն

Երեք փոքր պատմություններ «Ուվեի երկրորդ կյանք» գրքի հեղինակից: Առաջիններից մեկը՝ «Ամբողջ կյանքի գործարքը», պատմում է դժվար ընտրության մասին: Մարդկանց կյանքը փրկելու համար մարդը պետք է հրաժարվի ոչ միայն իր ապագայից, այլև իր անցյալից:

«Ամեն առավոտ դեպի տուն ճանապարհը դառնում է ավելի երկար» նովելը պատմում է, թե ինչպիսի զգացողություն է քո և հարազատներիդ մասին հիշողությունները կորցնելը: Իսկ «Սեբաստիանը և տրոլլը»՝ մեծահասակների համար հեքիաթ է՝ մանկական փխրունության և խոցելիության մասին:

Նոն-ֆիքշն

«Ռոբին Ուիլիամս: Տխուր կատակերգուն, ով ստիպեց աշխարհին ծիծաղել»/«Робин Уильямс. Грустный комик, который заставил мир смеяться», Դեյվ Իցկոֆ

Ռոբին Ուիլյամսի և նրա ընտանիքի մտերիմ ընկերը պատմում է հայտնի կատակերգուի մանրամասն կենսագրությունը: «Օսկարի» և վեց «Ոսկե գլոբուսների» հաղթողը բառացիորեն ճանաչվեց յուրաքանչյուր կինոերկրպագուի կողմից: 2014 թվականին բոլորի համար անակնկալ էր նրա ինքնասպանությունը:

Դեյվ Իցկոֆը փորձում է գտնել հավասարակշռությունը Ուիլյամսի հետ բարեկամության և օբյեկտիվության մեջ՝ նկարագրելով արվեստագետի պատմությունը: Գիրքը նվիրված է ոչ միայն նրա նվաճումներին, այլև դեպրեսիայի դեմ պայքարին և զանգվածային ժողովրդականության հետ կապված խնդիրներին:

«Տիեզերքի քարտեզը»: Հիմնական գաղափարները, որոնք բացատրում են տիեզերքի կառուցվածքը»/ «Карта Вселенной. Главные идеи, которые объясняют устройство космоса», Պրիամվադա Նաթարաջան

Աստղաֆիզկոս Պրիամվադա Նաթարաջանը բառացիորեն ստեղծում է տիեզերքի քարտեզ, որտեղ պատմում է մութ մատերիայի բաշխման և հայտնագործությունների մասին, որոնք փոխել են տիեզերքի մեր ըմբռնումը: Նա նաև պարզաբանում է տարբեր արմատական տեսությունները, որոնց մինչ օրս, նույնիսկ գիտական համայնքում, շատերը թշնամաբար են վերաբերվում:

Ժամանակակից գիտելիքների և տեխնիկական առաջընթացի դարաշրջանում մարդկության մասին գաղափարը մշտապես փոխվում է: Սակայն, դեռևս քիչ մարդիկ են փորձում խոսել սև անցքերի, մութ մատերիայի և տիեզերքի ընդլայնման մասին: Ավելին, պարզ ընթերցողը ամեն ինչի մասին հասկանում է:

«Մունկ»/ «Мунк», Շտեֆան Քվերնելան

Հայտնի արվեստագետների կենսագրությունները արդեն շատ քչերին են զարմացնում: Սակայն, Շտեֆան Քվերնելան որոշեց խոսել Էդվարդ Մունկի կյանքի մասին՝ կոմիքսի ձևաչափով: Այն հիմնված է նկարչի ինքնության և նրա ժամանակակիցների վկայությունների վրա:

Մունկը համարվում էր սոված և զվարճալի խելագար և շատերը մոռանանում էին նրա հումորի զգացումի և լավատեսության մասին: Վառ կոմիքսը, որի վրա հեղինակը յոթ տարի աշխատել է, պետք է հիշեցնի նկարչի իրական բնավորության մասին: Բացի այդ, դա պարզապես հետաքրքիր գրաֆիկական վեպ է:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս