Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Տոտենհեմ». Տուրի կենտրոնական խաղը

«Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հանդիպումը կդառնա առաջնության 32-րդ տուրի գլխավոր խաղը:

«Լիվերպուլ»

Լիվերպուլյան ակումբը ձմռանը այնքան սխալներ արեց, որ հիմա ամբողջությամբ զիջել է առաջին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիին»: Բայց հիմա երկրպագուները կարող են ուրախանալ, քանի որ տպավորություն է, որ «Լիվերպուլը» կրկին սկսել է շատ լավ խաղալ:

Նախորդ 5 պաշտոնական խաղերում լիվերուլյան ակումբը ունեցավ 4 հաղթանակ, և միայն ոչ ոքի խաղաց «Էվերթոնի» հետ (0:0):

Այս ընթացքում «կարմիրները» հաղթեցին «Բերնլիին» (4:2), «Ֆուլհեմին» (2:1), ջախջախեցին «Ուոթֆորդին» (5:0) և Չեմպիոնների լիգայում անցան «Բավարիային» (3:1): Բայց, պետք է խոստովանել, որ առաջնությունում Կլոպի թիմի մրցակիցները թույլ են:

«Լիվերպուլը» լավագույն թիմերի հետ հանդիպումներում այնքան էլ վատը չէ: Կլոպի թիմը պարտվեց միայն «Մանչեսթեր Սիթիին» (1:2): «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (3:1), հաղթեց «Արսենալին» (5:1) և ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:0):
Լիվերպուլյան թիմում գրեթե չեն մնացել վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ: Վնասվածքներ ունեն միայն Ջո Գոմեսը և Օքսլեյդ Չեմբերլենը, ով շուտով պետք է վերադառնա մարզադաշտ:

«Տոտենհեմ»

«Տոտենհեմը» մրցաշրջանի ամենավատ ժամանակն է անցկացնում: Մրցաշարի առաջատարի հավակնորդից մեկը աստիճանաբար իջավ մինչև 4-րդ տեղը: Ավելին, իր ներկայիս վիճակում «Տոտենհեմը» կարող է հեշտությամբ դուրս մնալ քառյակից: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը Պրեմիեր լիգայում անընդմեջ չորս պարտություն է կրել: Թեև բոլոր հիմնական խաղացողները վերադարձել են լոնդոնյան ակումբ:

«Տոտենհեմը» պարտվել է ոչ միայն «Չելսիին» (0:2), այլև համեստ «Բերնլիին» (1:2) և «Սաութհեմթոնին» (1: 2): Պոչետինոյի թիմը ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ (1:1): «Տոտենհեմը» հաջողություն ունեցավ Չեմպիոնների լիգայում, որտեղ թիմը անցավ «Բորուսիա» Դորտմունդին և հասավ քառորդ եզրափակիչ:

Լոնդոնյան ակումբը թոփ-արդյունքների հետ խաղում վաստակեց միայն 7 միավոր: Պոչետինոյի թիմը հաղթեց «Չելսիին» (3:1), իսկ արտագնա խաղում ջախջախեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (3:0): Սակայն, խաղերի մեծ մասում «Տոտենհեմը» պարտվեց: Մրցակցի հարկի տակ թիմը պարտվեց «Արսենալին» (2:4) և «Չելսիին» (0:2), իսկ տանը՝ «Լիվերպուլին» (1:2), «Մանչեսթեր Սիթիին» (0:1) և «Մանչեսթեր Յունայթեդին» (0:1):

«Տոտենհեմի» կազմում վնասվածք ունի միայն պաշտպան Սերժ Օրյեն: Հարցականի տակ է նաև Էրիկ Դայերի մասնակությունը:
Որպես ավանդույթ, այս թիմերի խաղերը շատ արդյունավետ են անցնում, սակայն այս խաղում երկու թիմերն էլ զգուշավոր են լինելու, քանի որ օդու ջրի պես միավորների կարիք ունեն:

Ասել, որ «Տոտենհեմը» կարգով շատ զիջում է «Լիվերպուլին», սխալ կլինի: Այսօր սպասվում է արժանի մրցակիցների հետաքրքիր դիմակայություն:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ 19:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս