Բաժիններ՝

Երեսունվեց ընտրատարածքների տվյալներով Ուկրաինայի նախագահական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 45%-ը

Ուկրաինայի նախագահական ընտրություններում, 199 ընտրատարածքներից 36-ի արդյունքներով, տեղական ժամանակով ժամը 15։00-ի դրությամբ, մասնակցությունը գերազանցել է 45 տոկոսը, հայտնում է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ըստ ԿԸՀ-ի, ժամը 11։00-ի դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 12։00-ի) նույն քանակի ընտրատարածքներում մասնակցությունը կազմել է 16,66 տոկոս։ Ընդ որում, Ուկրաինայի օրենսդրությունն ընտրություններին մասնակցության շեմ չի սահմանում։

Ուկրաինայում մարտի 31-ին անցկացվում են նախագահի ընտրություններ։ Թեկնածու է գրանցվել 39 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Արշավի առաջատարն է շոումեն Վլադիմիր Զելենսկին, որի վարկանիշն ընտրություններից մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30 տոկոսը։ Երկրի գործող ղեկավար Պետրո Պորոշենկոյին պատրաստ էր ձայն տալ քաղաքացիների 17 տոկոսը, իսկ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի օգտին՝ 12,5 տոկոսը։ Սոցիոլոգները կարծում են, որ նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031