Բաժիններ՝

«Սուլշերը համապատասխան մարդ է, որ «Յունայթեդին» տանի առաջ». Վուդվորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի մասին՝ նրա հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելուց հետո:

««Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքները դեկտեմբերին՝ Սուլշերի ժամանելուց հետո, խոսում են ամեն ինչի փոխարեն:

Սուլշերն իր հետ բերել է ոչ միայն լավ խաղ և արդյունքներ, այլև հարուստ փորձ՝ որպես մարզիչ և որպես ֆուտբոլիստ: Նա որոշեց երիտասարդ խաղացողներին շանս տալ:

Օլեն շատ լավ հասկանում է այս ակումբի մշակույթը: Սա ենթադրում է, որ նա համապարասխան մարդ է, որ «Յունայթեդին» տանի առաջ:

Սուլշերին աջակցում են երկրպագուները և բոլորը ակումբում: Նա պլանավորում է մեզ տանել այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք: Նա կգրի «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության նոր էջը»,- ասել է Վուդվորդը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս