Ռյա-Թազա գյուղի մոտակայքում մեքենան բախվել է ժայռաբեկորներին. ուղևորի վիճակը միջին ծանրության է

Մարտի 31-ին՝ ժամը 08:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորներին. ուղևոր Ե.Ս.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս