Երևանի Բագրատունյաց պողոտայում «Mercedes»-ը բախվել է «ԳԱԶել»-ին. կա տուժած

Մարտի 31-ին` ժամը 00:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes С 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ․Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և դադարեցրել գազի արտահոսքը՝ փակելով փականը:

Տեսանյութեր

Լրահոս