Երևանում Ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդի․ shamshyan.com
Մարտի 29-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»-ից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք, ճակատային շրջանի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Սարգսյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Ս․ Սարգսյանին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել Ավան Առինջի բնակիչ 18-ամյա Նարեկ Մանուկյանը, ով Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ տվել խոստովանական բացատրություն, որից հետո բաց է թողնվել։
Հանցագործության գործիք հանդիսացող դանակը Ն․ Մանուկյանը ներկայացրել է հետաքննիչին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Մանուկյանը սովորում է Երևանի Ինֆորմատիկայի քոլեջի 3-րդ կուրսում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: