Ինչու պաշտոնանկ արվեցին Արդարադատության 2 փոխնախարարները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ էր եկել արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ում օրերս ազատեցին աշխատանքից։ Նա հրաժարվեց պատասխանել ոչ միայն իր պաշտոնանկության մասին հարցերին, այլեւ կարծիք հայտնել անցումային արդարադատության եւ այլ հարցերի մասին։

Բանն այն է, որ Քրմոյանի եւ Արթուր Հովհաննիսյանի պաշտոնանկությունները պայմանավորված էին ոչ միայն Ամանորը դրսում անցկացնելու հանդգնությամբ, այլեւ, ըստ որոշ լուրերի, անցումային արդարադատության հետ կապված բացասական դիրքորոշմամբ։

Հիշեցնենք, որ նրանց պաշտոնանկությանը պաշտոնական բացատրություն չտրվեց, Արտակ Զեյնալյանը նրանց ոլորտի պրոֆեսիոնալներ որակեց եւ հայտարարեց, որ դա թիմի որոշումն է։ Քրմոյանը հարցին, թե ինչու է եկել ԱԺ, ասաց․

«Քննարկում ունեմ՝ աշխատանքային, եթե պետական համակարգում չեմ աշխատում, դա դեռ չի նշանակում, որ ընկերներիս հետ չպետք է շփվեմ»։ Որտե՞ղ է իրեն տեսնում ապագայում, աշխատանքի առաջարկ ստացե՞լ է։ Ասաց, որ դեռեւս հանգստանալ է ուզում, հետո կորոշի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս