Բաժիններ՝

Կենդանակերպի նշանների ամենանվիրական գաղտնիքները

Ջրհոս

Ջրհոսները կարծում են, որ այնպես չեն ապրում էմոցիաները, ինչպես որ պետք է։ Այս նշանի ներկայացուցիչները հարաբերությունները սկսում են ու որոշ ժամանակ բացարձակապես ոչինչ չեն զգում։ Դրա պատճառով նրանց սկսւմ է թվալ, թե իրենց հետ ինչ-որ բան այն չէ, և նրանք սկսում են դրա համար իրենք իրենց ատել։

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները գաղափար անգամ չունեն, թե ինչ են անում, ու դրա համար սկսում են տրվել երազանքների, որ իրենց ավելի լավ զգան։ Նրանք իրենց կորցրած ու մտահոգ են զգում, բայց միևնույն ժամանակ՝ իրենց այնպես են պահում, ասես նրանց մոտ ամեն բան վերահսկողության տակ է, և չեն ուզում ոչ ոքից օգնություն խնդրել։

Կարդացեք նաև

Խոյ

Խոյերը տանել չեն կարողանում վիճելը ու վախենում են մտերիմ մարդկանց կորցնելուց։ Նրանք իրենց այնպես են պահում, ասես երջանիկ են, բայց իրականում շատ են ցավում վեճի համար ու այդ մարդկանց ցանկանում են վերադարձնել իրենց կյանք։ Այս նշանի ներկայացուցիչները ատում են, երբ կորցնում են այն մարդկանց, ում հանդեպ իրենք անտարբեր չեն։

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները վախենում են, որ այն մարդիկ, ում նկատմամբ իրենք անտարբեր չեն, իրականում չեն ուզում նրանց տեսնել իրենց կյանքում ու արագ կարող են մոռանալ իրենց մասին։

Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները այնքան են փորձում մերվել ընկերախմբի հետ ու բոլորի հետ ընկերանալ, որ սկսում են փոխել իրենց վարքագիծը։ Երկվորյակներն այնքան են վախենում միայնությունից, որ ավելի շուտ իրենք իրենց կփոխեն, քան մենակ կմնան։

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները փորձում են երջանիկ թվալ։ Նրանց թվում է՝ եթե շրջապատողները իրենց տխուր տեսնեն, ապա անմիջապես կհիասթափվեն իրենցից։ Նրանք ցանկացած գնով փորձում են հասնել նրան, որ նրանց համար ոչ ոք և երբեք չանհանգստանա։

Առյուծ

Առյուծները կարծում են, որ արժանի չեն սիրո, և եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ապա դրանում անպայման իրենց մեղքը կլինի։ Նրանք աշխատում են իրենց այնպես պահել, ասես իրենց համար միևնույն է, բայց հոգու խորքում Առյուծները կենդանակաերպի բոլոր նշաններից ամենազգայունն են։

Կույս

Կույսերը դժվարությամբ են գլուխ հանում իրենց կյանքից։ Կարող է թվալ, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է ու գտնվում է վերահսկողության ներքո, բայց իրականում նրանց մեծ ջանքերով է տրվում նրանց ապրած կյանքի յուրաքանչյուր ժամը։ Այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է պահել դրական տրամադրվածությունը։

Կշեռք

Կշեռքները ապրել չեն կարող առանց իրենց երկրորդ կեսի, քանի որ նրանց պետք է ժամանակ ծախսել ինչ-որ մեկի վրա, որ իրենք ժամանակ չունենան իրենց վրա կենտրոնանալու համար։ Նրանք չեն սիրում լուծել իրենց սեփական խնդիրները, դրա համար էլ նախընտրում են թաքցնել ու ձև անել, որ ամեն բան կարգին է։

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները վախենում են մտերմանալ իրենց շրջապատող անձանց հետ։ Նրանք սիրում են, երբ իրենց վստահում են, բայց միևնույն ժամանակ դժվարությամբ են վստահում ուրիշներին։ Կարիճները վախենում են, որ դրանով իրենցից բոլորին հեռու կվանեն, բայց չգիտեն, թե ինչպես դա ուղղեն։

Աղեղնավոր

Աղեղնավորներն ուզում են սիրել ու սիրված լինել։ Երբ նրանք միայնակ են մնում, ապա զգում են, որ ոչ ոքի արժանի չեն, ու սկսում են կորցնել ապագայի նկատմամբ իրենց հույսը։

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները առավելագույն ջանքերն են գործադրում հաջողության հասնելու համար, և դրա պատճառով գերադասում են ոչ ոքի հետ չմտերմանալ։ Այծեղջյուրները վախենում են, որ, եթե այդպես շարունակվի, հավիտյան միայնակ կմնան։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս