Գյուղնախարարությունը մանրամասներ է ներկայացնում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ

Ցանկանում եք զարգացնել Ձեր տնտեսությունը և դառնալ հաջողակ գյուղատնտես:

Օգտվե՞ք գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:

Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել,  պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։

Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։

Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝  մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031