Բաժիններ՝

Լիանա Գյուրջյանը դարձել է ծանրամարտի պատանիների աշխարհի փոխչեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող աշխարհի պատանիների առաջնության կանանց 76 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը նախ պոկեց 92 կգ և հրեց 116 կգ: Երկամարտի 208 կգ արդյունքով Գյուրջյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում երկամարտի 225 կգ արդյունքով Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարին է:

Նախօրեին ևս Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ էին նվաճել: 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկեց 137 կգ և հրեց 168 կգ: 305 կգ արդյունքով Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր: Նույն քաշային կարգում երկամարտի 304 կգ արդյունքով (պոկեց 134 կգ, հրեց 170 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Գևորգ Ղահրամանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031