ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գեւին Նյուսոմին նահանգում մահապատժի իրականացման մորատորիում հայտարարելու որոշման առնչությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հերքում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու տեղեկությունները: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց.
Զավեշտ է և իսկական անեկդոտ, որ աշխատակազմը, այն էլ՝ նրա մի վարչություն, որը կոչված է սպասարկել Նախագահին, հաստատում է, որ նա իր լիազորություններն իրականացնում է Սահմանադրությանը համապատասխան:
«Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը և տնտեսության վրա ազդեցության վտանգները շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Մարտի 11-ից 15-ը ՀՀ ՊՆ N զորամասում, ըստ 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի կողմից անցկացվում են ԶՈՒ հրետանու տեղագրական-երկրաբաշխական ծառայության պետերի ուսումնամեթոդական հավաքներ:
Սպաների մասնագիտական գիտելիքները ամրապնդելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 12-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվեցին հրամանատարական պարապմունքներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը, որը դեմ է արտահայտվել պետության ղեկավարի իմպիչմենտին այն բանի պատճառով, որ դա կարող է պառակտել երկիրը։
Անցյալ տարի ամերիկյան առնվազն երկու անձնակազմեր Boeing 737 MAX 8 ինքնաթիռի անկանխատեսելի պահվածքի մասին հայտնել են ինքնաղեկասարքի միացումից հետո:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:
Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀԾՔ-ի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը։
Առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն աղետալի կլինի, ուստի բրիտանական խորհրդարանը պետք է բացառի նման սցենարի զարգացումը եւ հետաձգի եվրահանրակցությանը երկրի անդամակցությունը դադարեցնելու ամսաթիվը:
Աֆղանցի ուժայինները «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առնվազն 31 զինյալի են ոչնչացրել Ղազնիի նահանգում իրականացված ավիահարվածի ընթացքում:
Վարձակալները կասկածներ ունեն, որ քանդում են այլ վարձակալների հետ հետագայում պայմանագրեր կնքելու նպատակով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի առաջիկա հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը ստուգում է իրականացվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն):
«Բա ո՞ւր մնացին մարդկային արժեքները, մեր պետության առջև ծառացած առաջնային խնդիրն այս սրճարանների խնդի՞րն է, մեր քաղաքում այնքան խնդիրներ կան»,- դիմելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ ասացին սրճարանների աշխատակիցները։
Առնվազն 66 մարդ է մահացել Մոզամբիկի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ և վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված և կանոնակարգված աշխատանքը։ Թե Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող և կոնֆլիկտի շահառու երկրների հետ, այլև միջազգային անվանվող հանրության` պետք է մթնոլորտ փոխել։
Եվրամիությունը կուսումնասիրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Դատարան ներկայացված հայցադիմումով՝ իշխող խորհրդարանական ուժի պաշտոնյան պահանջում է թերթից ներողություն խնդրել, հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նա նաեւ փոխհատուցման պահանջ է դրել՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։
Սերուցքայիններն անցնում են հարձակման:
Վրաստանի հետ հարաբերությունը Հայաստանի համար ունի կենսական, ռազմավարական նշանակություն։ Եվ խնդիրը միայն Հայաստանն աշխարհի հետ կապող ցամաքային ճանապարհը չէ, որն անցնում է Վրաստանով։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:
«Ինքս միշտ ասել եմ, որ կողմ եմ Օպերայի ճարտարապետական ամբողջական տեսքի վերականգնմանը, կողմ եմ ապամոնտաժմանը, բայց եթե ապամոնտաժում են, պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները՝ առանց բացառության։ Օպերայի տարածքն ունի հստակ պարիսպ, դրանից այս կողմ բոլորը հավասար են։ Ապամոնտաժվող սրճարանների դեպքում պայմանագրերն են նայել, մի քիչ խոցելի տեղ են գտել ու «կպել» են մի քանի սրճարանի»:
Մարտի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների շարունակում են ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները։ Սրճարանների սեփականատերերին ու աշխատակիցներին միակ հուզող հարցն այն է, թե քաղաքապետարանը սրճարաններն ապամոնտաժելուց հետո ինչպես է լուծելու 3000 մարդու աշխատանքի տեղավորման հարցը, որոնք դառնալու են գործազուրկ։
«Չպետք է սպասել, որ Ալիևը, ադրբեջանական կողմը ասի` դե լավ, որ ասում եք, թող գան բանակցեն: Այդպես չի լինելու: Պետք է աշխատենք, որ բոլոր մայրաքաղաքներից միատեսակ ուղերձ գա, որ պետք է խնդիրը լուծել, իսկ դրա համար արդյունավետ ֆորմատ է պետք»: