«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,- այս մասին այսօր Երևանում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան:
Վարժարանի ղեկավարությունը կոչ է անում բոլորին ցուցաբերել առավելագույն նրբանկատություն հատկապես, երբ խոսքը գնում է ռազմական մասնագիտության ուղղությամբ իրենց առաջին քայլերն անող մեր ապագա սպաներին։
Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին, որը 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ: ՀՀ մշակույթի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ստեղծագործողներին և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հորդորել է տարբեր կրոններ դավանող հայրենակիցներին՝ իրենց աղոթքներով օգնել վերականգնելու էներգամատակարարումը երկրում:
Piper երկշարժիչ ինքնաթիռը բնակելի շենքի վրա է ընկել ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի Մադեյրա քաղաքի մերձակայքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
ԱՄՆ-ը մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը:
Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մարտի 12-ին երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է Ֆրանսիայում ցույցերի ագրեսիվ մասնակիցների հակազդման մասին օրինագիծը, որն իր հայտնվելու պահից ենթարկվել է հարյուրավոր ուղղումների:
Գրպանահատություն միկրոավտոբուսում։
Մարտի 12-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 68-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2101»-ի 57-ամյա վարորդ Մանվել Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ «Մերսեդես E»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք նպատակամղված են հակառուսական քաղաքականության խստացմանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում:
Առաջիկա օրերը Վենեսուելայում վճռորոշ կդառնան իշխանության համար պայքարի առումով:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս մանրակրկիտ գնահատել բոլոր հավանական ռիսկերը:
ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը 12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը:
Բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը:
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է, հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ հիմնադրամի մարզային կենտրոնները սպասողական վիճակում են. այս պահի դրությամբ նրանց ճակատագրերը անհայտ են:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի` օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանը այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից:
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության տեքստը, որը տեղեկատվական դաշտում դարձավ լուրջ քննարկումների եւ շահարկումների առիթ, ՀՀ իշխանությունների շրջանում առանձնապես զարմանք ու աժիոտաժ չի առաջացրել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մեկը չկա՝ գրի, այ լրագրող ջան, որ թոզ ու դուման են անում էս նոր իշխանությունները՝ մթամ փոքր ձեռնարկատիրության, ընտանեկան ձեռներեցության համար իդեալական պայմաններ են ստեղծում, 160 հազարանոց ՀԴՄ-ները 60-ով են տալիս։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու դրվագով մաս է առանձնացրել ու նախաքննության ավարտ հայտարարել: Թերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործից:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավոք, առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.»: