Ջրվեժում տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 16 տանը տղամարդու դի կա:
Ոստիկաներն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հետքեր:
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին:
Դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված է, և այդ ամենի վրա կան արնանման հետքեր: Քննիչը դանակները առգրավել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: