IFC-ն և MIGA-ն 202 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթ են նախապատրաստում Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտի հզորացման համար

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալությունը (MIGA) փոխառության ֆինանսավորման և երաշխիք՝ 202 միլիոն դոլար արժողությամբ աննախադեպ փաթեթ են նախապատրաստում Հայաստանի առաջին, նոր կառուցվող էլեկտրակայանի ֆինանսավորման համար, որը կօգնի Հայաստանում զարգացնել էներգիայի արտադրություն ու խթանել տնտեսական աճը: Այս մասին տեղեկացրին Միջազգային ֆինանսական կորպորացիայից։Հաղորդագրության մեջ նաև նշված է.

«Հայաստանում էլեկտրական էներգիայի երկու երրորդն արտադրվում է ներկրվող վառելիքից: Էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալների մի զգալի մասի արտադրության համար երկրում հիմնականում օգտագործվում են հնացած, ցածր արդյունավետությամբ ջերմաէլեկտրակայանները: 250 մեգավատտ հզորությամբ համակցված ցիկլով գազատուրբինային արդի էներգակայանի կառուցումը Երևանի հարավային մասում կօգնի բարձրացնել գազից էլեկտրական էներգիայի արտադրության արդյունավետությունը՝ արտադրելով տարեկան մինչև 2,000 գիգավատտ ժամ և ապահովելով հուսալի էներգամատակարարում:

Կայանը նաև կօգնի նվազեցնել գազի ծախսն ու կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:IFC-ն այս ֆինանսավորման փաթեթի  առաջատար կազմակերպիչն է: Փաթեթը ներառում է 42 միլիոն դոլար վարկ IFC-ի կողմից և 121 միլիոն դոլար՝ IFC-ի սինդիկացված վարկավորման նորարարական հարթակից, Համատեղ վարկավորման պորտֆելի վերահսկվող ծրագրից, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի և  զարգացման ծրագրեր ֆինանսավորող գերմանական DEG (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կազմակերպության կողմից զուգահեռ ֆինանսավորվող վարկերից: MIGA-ն 39 միլիոն դոլարի երաշխիք է տրամադրում, որպեսզի օգնի «Renco Spa» կազմակերպությանը կառավարել ոչ առևտրային ռիսկերը:

Ֆինանսավորումը տրվելու է «Արմփաուեր» կազմակերպությանը, որը համատեղ հիմնադրվել է գերմանական «Սիմենս փրոջեքթ վենչուրս» ՍՊԸ-ն (որը «Սիմենս ֆինանսական ծառայություններ»-ի մաս է), իտալական «Ռենկո Ս.Պ.Ա.» և զարգացման ծրագրեր ֆինանսավորող իտալական «ՍԻՄԵՍՏ Ս.Պ.Ա» (CDP խումբ) կազմակերպությունների կողմից:Ռենկոն նաև հանդիսանալու է կայանի նախագծային աշխատանքները, գնումներն ու շինարարությունն իրականացնող կապալառուն: Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջիովաննի Ռուբինին ասաց.

«Արդեն 20 տարի է, ինչ Ռենկոն Հայաստանում է, և մենք շատ գոհ ենք, որ կարևոր կետի ենք հասել երկրի տեխնոլոգիական և էներգետիկ զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացման հարցում: Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ սկսել աշխատանքները՝ կայանը նախատեսված ժամկետում շահագործման հանձնելու համար»:«Հուսալի էլեկտրամատակարարումն ապահովում է բազային ծառայություններիհասանելիություն և տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և աղքատությաննվազեցման կարևոր շարժիչ է:

Այս ծրագիրը մաս է կազմում Համաշխարհային բանկի խմբիհիմնարար ջանքերի՝ ուղղված Հայաստանում հուսալի էներգամատակարարմանապահովմանը»,- ասաց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան վան Բիլսենը: – Մենք պատրաստ ենք շարունակել հնարավորություններ փնտրել Հայաստանիէլեկտրաէներգետիկական համակարգը հզորացնելու համար՝ զարգացման ու աճի հետագախթանման նպատակով»:

Այս ծրագիրը Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների համատեղ աշխատանքի արդյունքն է, որը հաջորդում է Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումներին, որոնց օգնությամբ ձևավորվել է անկախ կարգավորող մարմին և դիվերսիֆիկացվել է գույքի նկատմամբ սեփականությունը: Համաշխարհային բանկը նաև ֆինանսավորել է մաշված և հնացած էլեկտրահաղորդման ցանցի վերազինումը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ և Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն IFC-ն զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացողշուկաների մասնավոր հատվածին: Աշխատելով աշխարհի ավելի քան 2000 մասնավորձեռնարկությունների հետ՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ուազդեցությունը աշխարհի ամենադժվար վայրերում շուկաներ և հնարավորություններ ստեղծելուհամար:

2018 ֆինանսական տարում մենք զարգացող երկրներին տրամադրել ենք ավելի քան 23 միլիարդ դոլար երկարաժամկետ ֆինանսավորում՝ լծակավորելով ծակրահեղ աղքատությունըվերացնելու և համատեղ բարգավաճում ապահովելու մասնավոր հատվածի ներուժը: Լրացուցիչտեղեկությունների համար այցելեք  www.ifc.org կայքէջը:

MIGA-ն ստեղծվել է 1988 թվականին՝ որպես Համաշխարհային բանկի խմբի անդամկազմակերպություն, որը զբաղվում է զարգացող երկրներում օտարերկրյա ուղղակիներդրումների ֆինանսավորմամբ՝ այս կերպ օգնելով մեղմել արժույթի փոխարկման ուտրանսֆերի սահմանափակումների, կառավարությունների կողմից պայմանագրայինպարտավորությունների խախտման, ունեզրկման և պատերազմների ու քաղաքացիականխռովությունների հետ կապված ռիկսերը, և վարկավորման ծավալների ընդլայնումառաջարկելով մասնավոր ներդրողներին ու վարկատուներին:

Վերջին երեք տասնամյակներիընթացքում MIGA-ն ուղղակիորեն ավելի քան 50 միլիարդ ներդրումներ է կատարել 111 զարգացող երկրներում՝ ավելի քան 845 ծրագրերում»:

Տեսանյութեր

Լրահոս