
Չինաստանում «Մարսի հենակայան» է բացվել գիտնականների և զբոսաշրջիկների համար

Չինաստանի հյուսիս – արեւմուտքի Ցինհայի նահանգում բացվել է երկրում առաջին հենակայանը, որը նմանակում է Մարսի պայմանները, դրա տարբերիչ առանձնահատկությունն այն է, որ այն մատչելի կլինի թե՛ գիտնականների եւ թե՛ սովորական զբոսաշրջիկների համար: Այդ մասին հայտնել է «Չժունգո սինվեն» գործակալությունը:
Այսպես կոչված «Մարսի ավանը»՝ 32 հեկտար մակերեսով, գտնվում է Ցինհայի նահանգի Հայսի Մոնղոլա-տիբեթական ինքնավար օկրուգի Լենհու բնակավայրից 60 կիլոմետր հեռավորության վրա, նահանգ, որի տարածքի մեծ մասն անբնակ անապատ է: Կյանքի պայմաններն այստեղ բավականին բարդ են եւ լավ են համապատասխանում այն բանին, որ զբոսաշրջիկներն այդտեղ իրենց զգան ոչ թե Երկրի, այլ Մարսի վրա:
Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիայի ներկայացուցիչ Պան Գոհուեյի խոսքով, որը պատասխանատու է մշակութային եւ ստեղծագործական նախագծերի համար, այդ օբյեկտի ստեղծման նպատակն է եղել պայմանների ապահովումը Մարսի վերաբերյալ գիտական հետազոտությունների անցկացման, ինչպես նաեւ տարբեր տարիքի մարդկանց, եւ առանձնապես երիտասարդության մոտ հետաքրքրության զարգացման համար խոր տիեզերքի եւ, մասնավորապես, Մարսի հետազոտության նկատմամբ:
Ըստ որում ընդգծվում է, որ ճամբարը չի օգտագործվի Կարմիր մոլորակ ապագա թռիչքների նպատակով տիեզերագնացների պատրաստման համար: Հենակայանը բաժանված է երկու գոտու, առաջինը «Մարսի վրա վայրէջքի» գոտին է, երկրորդն՝ արտաքին աշխարհից լիովին մեկուսացված ճամբար Մարսի զբոսաշրջիկների բնակության համար: Ճամբարը բաղկացած է զանազան մոդուլներից, որտեղ կարող է տեղավորվել մինչեւ 160 մարդ, որոնք իրենց փորձով ցանկանում են ստուգել, թե ինչ բան է Մարսի վրա ապրելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: