«Յուվենթուսն» Ալեգրիի հնարավոր փոխարինողների դերում դիտարկում է 4 թեկնածություններ
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ պաշտոնից:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Ալեգրիի՝ «Յուվենթուսում» աշխատելու հավանականությունը կազմում 25 տոկոս: Սրա հետ կապված՝ իտալական ակումբի ղեկավարությունը կողմնորոշվել է մի քանի թեկնածուների հարցում:
«Յուվենթուսի» հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել Պեպ Գվարդիոլան, Յուրգեն Կլոպը, Զինեդին Զիդանը և Անտոնիո Կոնտեն:
Հիշեցնենք, որ Կոնտեն արդեն մարզել է «Յուվենթուսը» 2011-2014թթ.: Նրա ղեկավարությամբ ակումբը երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն:
Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուսը» Իտալիայի առաջնության առաջատարն է, ինչպես նաև շարունակում է պայքարը ՉԼ-ի 1/8 եզրափակչում՝ խաղալով «Ատլետիկոյի» հետ (առաջին խաղ՝ 0:2):
Պատրաստեց Անի Գաբուզյանը