Բաժիններ՝

Ճապոնիայում տաճարները սկսել են նվիրատվություններն ընդունել Համացանցի միջոցով. The Japan Times

Ճապոնիայում բուդդայական տաճարներն սկսում են ծխականներից նվիրատվություններն ընդունել էլեկտրոնային ձեւով, ինչը, ճիշտ է, ոչ միանշանակ արձագանք է առաջացնում հասարակության մեջ: Ինչպես մարտի 1-ին հայտնել է The Japan Times թերթը, կրոնական կյանքում նոր տեխնոլոգիաների ներդրման գործում պիոները դարձել է «Կայգեն» հին սրբավայրը, որը գտնվում է երկրի Հոնսյու գլխավոր կղզու կենտրոնական մասի Կիոտոյի պրեֆեկտուրայում:

Այդ տաճարի վանահայրը դեռ անցյալ տարի գործի էր դրել մի համակարգ, որը ծխականներին թույլ է տալիս անկանխիկ նվիրատվություններ անել իրենց սմարթֆոններից: Այդ տաճարում ավելի հեռուն են գնացել Ամանորի շրջանում, երբ բազմաթիվ մարդիկ, հին սովորույթների համաձայն, այցելում են բուդդիստական կամ սինտոիստական տաճարներ, որպեսզի աղոթեն գալիք տարվա հաջողության համար:

Ծխականները բարձրագույն ուժերին իրենց խնդրանքները զորացնում են մի քանի դրամով, որոնք գցում են նվիրատվությունների համար նախատեսված արկղի մեջ: Սովորաբար ամանորյա ուխտագնացություններն ուղեկցվում են ոչ փոքր հերթերով, որոնք եւ առաջարկում է վերացնել առաջավոր տաճարի Միցուհիրո Սիբահարա անունով 39-ամյա վանահայրը:

Նա մշակել է ծրագիր, որը թույլ է տալիս բոլոր ցանկացողներին՝ վիրտուալ ուխտագնացություն կատարել «Կայգեն». այն, բնականաբար, պետք է ավարտվի Համացանցի վճարային համակարգերի միջոցով որպես նվիրատվություն որոշ գումարի փոխանցմամբ: Կուսակրոն Սիբահարան հավատացնում է, որ նոր սխեմայով դրամահավաքներն այժմ գրեթե տասն անգամ գերազանցում են այն, ինչ կանխիկ տեսքով հայտնվում էր ավանդական արկղերում: Նման համակարգեր են սկսել կիրառել նաեւ մյուս տաճարները: Մինչդեռ ճապոնացիներից շատերը, ինչպես գրում է թերթը, էլեկտրոնային եղանակով նվիրատվությունների փոխանցումը համարում են թեթեւամիտ վերաբերմունքի դրսեւորում կրոնական ավանդույթների նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս