Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից հետո:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հռոմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին և կազմակերպության նախագահի ընտրություններին՝ քվեարկելով գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին հարցերով նախկինխորհրդական Արսեն Խառատյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել մամուլի մասին, որը մեդիաոլորտի ներկայացուցիչների խիստ քննադատությանն էր արժանացել։
Եվրամիությունը չի վերանայի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, բայց հնարավոր է համարում ապագա հարաբերությունների մասին համատեղ հռչակագրի լրամշակումը:
Իսպանացի լրագրող Գիլեմ Բալագան պատմել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հնարավոր տեղափոխության մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչի՝ «Ռեալի» հետ (1:1) առաջին հանդիպումից հետո մեկնաբանել է Մատեո Լաոսի մրցավարությունը:
Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում:
«Շատ լավ տեղյակ եմ, թե Կառավարության այդ ծրագիրն ով է մշակել, այդ անձն իր հաստագլուխ վիճակով գալիս է Տիգրան Սարգսյանի կառավարությունից»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը:
Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի նախագահ, հայտարարել է, որ երկրում անդադար մարդասիրական օգնության փոխադրումներ են իրականացվում, բայց իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում դրա համար։
«Դեռևս 2018 թվականի հուլիսի 23-ին ԱԱԾ-ին իմ կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, համաձայն որի՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը վաճառել է մանկատների երեխաների»:
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը:
Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալությունը փետրվարի 7-ին հայտնել է, որ հոկտեմբեր ամսից երկրում գրիպից արդեն հազարից ավելի մարդ է մահացել:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ողջունելով ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը:
Փետրվարի 4-ից 8-ը 4-րդ զորամիավորման ինժեներական ծառայության պետի ղեկավարությամբ անցկացվում են ինժեներա-սակրավորային և ինժեներատեխնիկական ջոկերի հրամանատարների հավաքներ:
Հայաստանում գիտության ոլորտում գիտաշխատողների թվաքանակի կրճատում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ, ավելին, նախատեսում են ոլորտը համալրել երիտասարդ կադրերով:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հերքում են նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին տարածված լուրը:
«Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ են դիմել մի խումբ հայեր՝ խնդրելով ուշադրություն դարձնել Կիևում «Աշան» հիպերմարկետների ցանցի խանութներում ապրանքների դասավորվածությանը: Նրանք հայտնել են, որ հայկական արտադրության ապրանքները վաճառվում են ադրբեջանական դրոշի ներքո:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:
Ինչպես և գրել էր 168.am-ը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ-ում մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության հրավիրած փակ նիստին։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ կառավարության ծրագրում թվերի խիստ սակավությունը չի համարում պատասխանատվությունից խուսափում։ Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ այդ պնդումն անող ընդդիմախոսները ճիշտ չեն և նման քննադատությունը տեղին չի։
Օրենքում նաեւ առաջարկվում է Սահմանադրության անցումային դրույթներից բացառել այն նորման, որն իրավական հիմքեր էր տալիս Ղրիմում ՌԴ Սեւծովյան նավատորմի բազավորման համար:
«Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ Որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր, ես պատրաստ չեմ, քանզի ինքը չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան դիտարկելիս ես կարող եմ ասել, որ նա լավագույն իրավաբաններից մեկն է»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է միջազգային պատվիրակությունների կազմերից։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ քանի որ խորհրդարանում ներկայացված է 3 խմբակցություն, դրան բոլորն էլ պետք է պարտադիր ներկայացված լինեին բոլոր միջազգային կառույցներում։