«Լաոսը տարօրինակ մեկնաբանություններ ունի». Պիկեն՝ Կլասիկոյի մրցավարի մասին
«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչի՝ «Ռեալի» հետ (1:1) առաջին հանդիպումից հետո մեկնաբանել է Մատեո Լաոսի մրցավարությունը:
«Լաոսը տարօրինակ մեկնաբանություններ ունի, մենք ստիպված էինք հարմարվել: Ընդհանուր առմամբ, նա լավ հանդիպում անցկացրեց: Սակայն Սերխիո Ռամոսը պետք է երկրորդ դեղին քարտը ստանար, բայց ինչ արած:
Մենք գիտեինք, որ Լեո Մեսսին մի փոքր անհանգստություն ուներ: Առջևում կարևոր հանդիպումներ կան, ուստի ավելի լավ կլինի, եթե դրանցից առաջ նա առողջ և պատրաստ լինի:
Մենք գիտեինք, որ, եթե նա մի ամբողջ խաղ անցկացնի, կարող է վնասել իրեն: Նա նախընտրեց ապահովությունը:
Մենք լավ արդյունքի հասանք, ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»,- ասել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան