
Ազարը սպասում է «Ռեալի» որոշմանը

Իսպանացի լրագրող Գիլեմ Բալագան պատմել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հնարավոր տեղափոխության մասին:
«Ազարն ուզում է տեղափոխվել «Ռեալ», դա իր երազանքն է:
Նա հրաժարվել է «Չելսիի» հետ պայմանագիրը երկարաձգել և սպասում էր «Ռեալի» որոշմանը»,- նշում է լրագրողը:
Լոնդոնցիների հետ կիսապաշտպանի պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2020 թվականի հունիսը, իսկ «կապույտները» պատրաստ են բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը շաբաթական 300 հազար ֆունտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» Ազարի համար պահանջում է ավելի քան 100 միլիոն ֆունտ «Ռեալից»:
Սիրարփի Աղաբաբյան