
Օսիպյանի կարծիքով՝ ոստիկանությունը պետք է մնա որպես ապաքաղաքական կառույց

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ ոստիկանությունը գործում է թափանցիկ և պետք է մնա որպես ապաքաղաքական կառույց: Օսիպյանը նման տեսակետ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ պատգամավորների առաջարկին, համաձայն որի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ:
«Ես չեմ որոշում՝ պիտի դառնա նախարարություն, թե ոչ: Բայց, իմ կարծիքով, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և ճիշտ է, որ այն մնա այդպիսին»,-նշեց Օսիպյանը:
Անդրադառնալով տեսակետին, թե առանց նախարարության կարգավիճակի Խորհրդարանը չի կարողանում վերահսկել ոստիկանության աշխատանքները՝ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն: «Ոստիկանությունն այսօր գործում է թափանցիկ: Եթե ոստիկանությունը մի բան ցանկանա անել, կանի նաև նախարարության կազմում»,-եզրափակեց նա:
Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսակետ էր հայտնել, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան ոստիկանություն: