«Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին… Հիմա էլ մարտի 1-ի երթ». Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ:
Ալիև-կրտսերը «Ռոսիա 24»-ի եթերից ստեր է տարածում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերթական հերթական անգամ իր զորակցությունն է հայտնում Ադրբեջանին:
Վաղը Սումգայիթի ջարդերի, իսկ, իրականում, Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան քաղաքական ահաբեկչության 31-րդ տարելիցն է:
Ի՞նչ է անում մեր իշխանությունը:
Բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան՝ մեր կառավարությունը պետք է միասնություն քարոզեր: Բայց, արի ու տես, մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը:
Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին:
Հիմա էլ մարտի 1-ի երթ:
Հերի՛ք է, դուրս եկեք այդ բարդույթից ու փորձեք առաջ նայել, այլ ոչ թե մնալ այդ ողբերգական ճահճի մեջ:
Գրված է. «Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը, նրա վրա էլ հետ կգլորվի այն»:
Հ.Գ. Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին»:
Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Dienstag, 26. Februar 2019