Հայկ Մարությանը թիկնապահ չունի. Մեքենան էլ ինքն է վարում. Շրջում է Nissan Qashqai կոմպակտ քրոսովերով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ շրջում էր 001 LU 01 համարներով Mercedes S-Class-ով: Նրան ուղեկցում էր ՊՊԾ-ի համարներով Nissan-ը՝ առկայծող փարոսիկներով, որով շրջում էին Մարգարյանի թիկնապահները։
Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չունի անվտանգության աշխատակիցներ, անգամ վարորդից չի օգտվում՝ հաճախ ինքն է վարում ծառայողական մեքենան։ Երբեմն վարում է նախորդից մնացած Mercedes-ը, բայց ավելի հաճախ՝ Nissan Qashqai մակնիշի կոմպակտ մի քրոսովեր։ Երեկ նա Holiday Inn հյուրանոցի բացմանն այդ մեքենայով էր եկել, մեքենան կանգնեցրել էր մի քանի փողոց այն կողմ։
Մեր հարցին՝ ի՞նչ եղան նախկին քաղաքապետի թիկնապահներն ու փարոսիկներով ուղեկցող մեքենան, Մարությանն անակնկալի եկավ․ «Անկեղծ ասած՝ չգիտեմ, չեմ հետաքրքրվել էդ հարցով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: