
Նրբահամ լյարդ՝ վրացական ձևով

Բաղադրիչներ
1. Հավի լյարդ – 1 կգ
2. Սոխ – 3-4 հատ
3. Համեմ – 1 փունջ
4. Չիլի
5. Աղացած համեմի սերմ
Պատրաստման եղանակը
1. Լյարդը լվանալ և մաքրել ճարպից և թաղանթից:
2. Կտրատել երեք մասի:
3. Լյարդը լցնել տաք բուսայուղով տապակի մեջ, ծածկել:
4. Կտրատել սոխը և համեմը:
5. Հենց լյարդից հյութ դուրս գա, ավելացնել չիլի, սոխ և ծածկել կափարիչով մի քանի րոպե, որպեսզի սոխը փափկի, հետո վերցնել կափարիչը, աղ ցանել և կարմրացնել լյարդը՝ սոխի հետ:
6. Ավելացնել աղացած չիլի և համեմ, ծածկել և թողնել ևս երկու րոպե:
7. Հետո ավելացնել խմելի-սունելի, աղացած համեմի սերմ, խառնել և թողնել ծածկած ևս մի քանի րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը