
«Ալռոսան» սրտի տեսքով ալմաստ էգտել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

«Ալռոսա» բաժնետիրական ընկերությունը 65,7 կարատ զանվածով սրտի տեսքով ալմաստ է գտել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Թանկարժեք քարը հայտնաբերվել է հունվարի վերջին Յակուտիայի «Ուդաչնայա» քիմբեռլիտային խողովակում եւ ունի որակական բարձր բնութագրեր:
Մասնագետների գնահատումներով՝ այն ավելի քան երեք հարյուր միլիոն տարեկան է: Ներկայում ալմաստը գտնվում է «Ալռոսա»-ի վաճառահման միասնական կազմակերպությունում՝ մանրամասն ուսումնասիրման եւ գնահատման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: