«Որևէ իրավական ընթացակարգ նախատեսված չէ կառավարության ծրագրի նախագծում լրացումներ անելու համար». Արարատ Միրզոյան

«Որևէ իրավական ընթացակարգ նախատեսված չէ կառավարության ծրագրի նախագծում լրացումներ անելու համար: Հետևաբար, կառավարության կողմից ցանկություն ունենալու դեպքում անգամ չի կարող այդ առաջարկը ներգրավվել»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հրապարակած ԲՀԿ խմբակցության առաջարկներին:

Ըստ նրա՝ այլ բան է, որ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք բխում են կառավարության ծրագրից, գործողությունների, միջոցառումների ծրագրեր, և արդեն կառավարությունը կարող է իր հայեցողությամբ առաջարկներ ներառել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728